Jump to content

Եղբայր Արև, քույր Լուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղբայր Արև, քույր Լուսին
իտալ.՝ Fratello sole, sorella luna
Երկիր Իտալիա
 Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական1972
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրանկո Զեֆիրելի
ՊրոդյուսերԴայսոն Լովել և Մարինա Չիկոնյա
Սցենարի հեղինակՍուզո Չեկի դ’Ամիկո, Ֆրանկո Զեֆիրելի և Լինա Վերտմյուլեր
ԴերակատարներԳրեմ Ֆոլկներ, Ջուդի Բրոուքեր, Վալենտինա Կորտեզե, Ադոլֆո Չելի, Ջոն Շարպ, Ալեք Գինես, Ալֆրեդո Բյանկինի, Կարլո Պիզականե, Քեննեթ Քրենհեմ, Լի Մոնթեգյու, Լի Լոսոն, Մայքլ Ֆիսթ, Փիթեր Ֆերթ[1], Մասիմո Ֆոսկի[1], Ֆորտունատո Արենա[1], Ջիաննի Պուլոնե[1], Գուիդո Լոլոբրիջիդա[1], Ռենատո Տեռա[1], Կառլո Հինտերման[1], Ռոբերտ Ռիետտի[1], Ֆրանկա Շուիտո[1], Ֆրանկա Մացցոնի[1], Արիստիդե Կապորալե[1], Սանդրո Դորի, Ռոբին Ասքուիթ, Ներինա Մոնտանիանի և Կառլթոն Հոբս
ՕպերատորԷննիո Գվարնյերի
ԵրաժշտությունՌից Օրտոլանի
ՄոնտաժՌեջինալդ Միլզ
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՍիցիլիա
Տևողություն116 րոպե և 126 րոպե
 Fratello sole, sorella luna Վիքիպահեստում

«Եղբայր Արև, քույր Լուսին» (անգլ.՝ Brother Sun, Sister Moon, իտալ.՝ Fratello sole, sorella luna), Իտալիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության ֆիմ, ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից, կաթոլիկական եկեղեցու ամենահարգի և ամենապատվավոր սրբերից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու վերաբերյալ։

Ֆրանցիսկ Ասսիզեցի
Մինչև օրս ես քեզ եմ իմ հայրը համարել, այս պահից ես ասում եմ. «Հայր մեր, որ յերկինս ես»
- (Ֆրանցիսկ Ասսիզեցի)

Ֆրանցիսկ Ասսիզեցին ապրում է բավականին բարեկեցիկ ընտանիքում. ընտանիքի միակ զավակն է։ Հայրը մետաքսի վաճառական է։ Երիտասարդ տարիքում վարել է ցոփ ու շվայտ կյանք։ Պատերազմի ժամանակ գերի է ընկնում և հազիվ փրկվում մահից։ Պատահական դիպվածի պատճառով սկսում է իրապես գիտակցել համեստ կյանքի, ողորմություն տալու աստվածային իմաստը։ Եվ նա որոշում է իրեն հարսնացու «ընտրել» աղքատությանը։

Նա հոր՝ վաճառքի համար նախատեսված մետաքսը վաճառում է և նվիրում եկեղեցուն։ Հայրը բարկանում է որդու վրա, փակում է տանը, նրան սկսում են խելացնոր համարել։ Նա իր վրայից հանում է հոր տված շորերը, մերկանում և հայտարարում, որ ունի միայն մեկ հայր՝ Աստվածը։

Նա սկսում է ապրել Ասսիզի քաղաքի մատույցներում, եկեղեցիներ է նորոգում, վարում է խիստ աղքատիկ կյանք, զրկված է լինում աշխարհիկ հաճույքներից։ Սակայն շուտով նրան են միանում այլ երիտասարդներ, ներառյալ հարուստ Բեռնարդ դե Քվինտաբալլեն։

Աղքատիկ շորերով նա մեկնում է Հռոմ՝ Իննոկենտիոս 3-րդ պապից խնդրելու, որ նա հաստատի իր եղբայրության՝ իր կազմած կանոնադրությունը։ Հանդիպումն ունենում է պատմական նշանակություն, քանի որ աղքատիկ շորերով Ֆրանցիսկի առջև խոնարհվում է ոսկեփայլ, աշխարհակալ, միլիոնավոր կաթոլիկների առաջնորդ պապը։

Ֆիլմն առաջադրված է եղել Օսկար կինոմրցանակի՝ լավագույն նկարիչ-բեմադրող անվանակարգում[2]։

Երաժշտության հեղինակն է Ռիզ Օրտոլանին, երգը կատարում է շոտլանդացի երգիչ Դոնովանը։ Դոնովանը երգում է ֆիլմում հնչող բոլոր երգերը։ 2004 թվականին Դոնովանը վերաձայնագրեց ֆիլմում հնչող երգը։

Կոմպոզիտոր Լեոնարդ Բեռնշտեյնը և երգի տեքստերի հեղինակ Լեոնարդ Կոհենը սկզբում աշխատեցին, սակայն հետագայում հեռացվեցին աշխատանքից[3][4][5]։ Պոլ Սիմոնը նույնպես կանչվեց երաժշտության և երգի տեքստի համար, սակայն նա նույնպես մերժվեց[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. "NY Times: Brother Sun, Sister Moon". NY Times. Retrieved 2008-12-29.
  3. Ira B. Nadel, Various Positions: A Life of Leonard Cohen. Retrieved 3 April 2015
  4. Allen Shawn, Leonard Bernstein: An American Musician. Retrieved 3 April 2015
  5. Naxos Արխիվացված 2020-06-12 Wayback Machine. Retrieved 3 April 2015
  6. Marc Eliot, Paul Simon: A Life". Retrieved 3 April 2015
  7. R. Laird, The Musical Theatre of Stephen Schwartz: From Godspell to Wicked and Beyond. Retrieved 3 April 2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբայր Արև, քույր Լուսին» հոդվածին։